Բաժիններ՝

Ռոբենը հայտարարեց կարիերայի ավարտի մասին

«Բավարիայի», «Ռեալ Մադրիդի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Արիեն Ռոբենը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Ես որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

Անկասկած, դա ամենադժվար որոշումն է, որ ես ստիպված եղա իմ կարիերայում կայացնել: Որոշումը, որում սիրտս և միտքս բախվել են»,- ասել է 35-ամյա հոլանդացին:

Ռոբենն իր կարիերայի ընթացքում խաղացել է «Գրոնինգենում», ՊՍՎ-ում, «Չելսիում», «Ռեալ Մադրիդում» և «Բավարիայում»: Ընդհանուր առմամբ, նա կարիերայում նվաճել է 29 գավաթ:

2017 թվականին Ռոբենն ավարտել է կարիերան հավաքականում: Ռոբենը հիշել է նաև հավաքականից հեռանալու որոշման մասին:

«14 տարի հավաքականում խաղալը հրաշալի է, հիասքանչ ժամանակներ: Ես երբեք չեմ մոռանա Աշխարհի 2010 և 2014 թվականների առաջնությունները: Դա իմ կարիերայի լավագույն ժամանակներն էին, ամենաթանկ հիշողությունները: Այդ մրցաշարերում ես ունեի իսկական թիմ:

Բյուրեղյա մարդը դիմացավ այնքան, որքան հնարավոր էր: Ես մտածում էի հավաքականից հեռանալու մասին որոշ ժամանակ առաջ, բայց միևնույն ժամանակ՝ մնացի:

Ես 33 տարեկան էի: Ես խաղում էի թոփ-ակումբում և ուզում էի կենտրոնանալ հենց դրա վրա: Հիմա ճիշտ ժամանակն է էստաֆետը մյուսներին հանձնելու համար»,- նշել է Ռոբենը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս