Նիհարող կանանց երազանքը. նուրբ աղանդեր՝ հատապտուղներով
Բաղադրիչներ
1. Ալյուր – 200 գ
2. Կաթ – 100 մլ
3. Ձու – 2 հատ
4. Կարագ – 100 գ
5. Շաքարավազ – 100-150 գ
6. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ
7. Մրգեր կամ հատապտուղներ՝ ըստ ցանկության
8. Կիտրոնի կամ նարնջի կեղև – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ձուն հարել շաքարավազի հետ:
2. Լցնել տաք կաթը և փափուկ կարագը, հարել:
3. Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, նարնջի կամ կիտրոնի կեղևը, հարել:
4. Ստացված զանգվածը լցնել բազմաեփ սարքի տարայի մեջ և խմորի մեջ մրգեր կամ հատապտուղներ ավելացնել:
5. Բազմաեփ սարքի թխման ռեժիմը սահմանել 50-60 րոպե:
6. Աղանդերը պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը