«Մենք մեծ ճանապարհ ենք անցել Բրազիլիայի հետ խաղալու համար». Մեսսի
Արգենտինայի առաջատար Լիոնել Մեսսին մեկնաբանել է Ամերիկայի գավաթի 1/4 եզրափակչի հանդիպումը Վենեսուելայի հետ (2:0):
«Կարծում եմ, որ մեր թիմը լավ հանդես եկավ: Սա շատ բարդ մրցաշար է, որտեղ բոլորը կարող են հաղթել բոլորին:
Մենք լիովին վերահսկում էինք խաղը, պաշտպանությունում խնդիրներ չենք ունեցել: Այդ դաշտում շատ դժվար է խաղալ, նրանք վատ վիճակում են: Դա չի նպաստում ֆուտբոլի որակին:
Մենք հակառակորդին տարածություն չտվեցինք, երբ նրանք փորձում էին ձեռք բերել տարածություն և փորձեցինք շատ հակագրոհներ անել:
Մենք ունենք շատ լավ թիմ: Դա վերաբերում է ոչ միայն ֆուտբոլին, այլև մարդկային հատկանիշներին:
Մենք կիսաեզրափակչում Բրազիլիայի հետ խաղալու հնարավորություն ստացանք: Մենք պետք է դրան շատ ուշադրություն դարձնենք: Դժվար է ասել, թե ով կհաղթի մեր հանդիպման ընթացքում և, ընդհանրապես, Ամերիկայի գավաթի խաղարկությունում:
Բրազիլացիները տան տերերն են, նրանց կաջակցեն երկրպագուներին: Մենք մեծ ճանապարհ ենք անցել Բրազիլիայի հետ խաղալու համար»,- ասել է Մեսսին:
Սիրարփի Աղաբաբյան