![](/banners/BeFunky-design.jpg)
«Մեսսին լավագույնն է, նա բարձր է բոլորից». Արգենտինայի մարզիչ
![](https://168.am/wp-content/uploads/2019/06/1-52.jpg)
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է Վենեսուելայի նկատմամբ հաղթանակը Ամերիկայի գավաթի 1/4 եզրափակիչում (2:0) և առանձնացրել է Լեո Մեսսիի խաղը:
«Իմ կարծիքով, Մեսսին, ինչպես շատ այլ խաղացողներ, դաշտում էական ազդեցություն ունի: Եթե դուք տեսնեք, թե ինչ ազդեցություն և ներդրում ունի նա թե՛ հանդերձարանում և թե՛ դաշտում, նրա մասին այլ կարծիք կունենաք:
Կարող եմ հավաստիացնել, որ նա թիմի կարևորագույն մասն է, դրանում կասկած չկա: Մեսսին Մեսսին է: Նա լավագույնն է, նա բարձր է բոլորից:
Ինչ վերաբերում է կիսաեզրափակչին Բրազիլիայի հետ, ապա այս խաղը մեծ փորձ կլինի բոլոր երկրպագուների համար: Բայց դա կլինի մեծ խաղ, շատ վառ և պայծառ, և մենք կփորձենք բարդացնել մրցակցի կյանքը և հաղթել»,- ասել է Սկալոնին:
Սիրարփի Աղաբաբյան