Ուրուգվայ – Պերու. ո՞վ կխաղա Չիլիի դեմ
Ուրուգվայը Պերուի հետ հանդիպման անվիճելի ֆավորիտն է, սակայն կկարողանա՞ն նրանք ապացուցել իրենց կարգը:
Ուրուգվայ
Ուրուգվայի հավաքականը Բրազիլիայում անցկացվող մրցաշարի հիմնական ֆավորիտներից մեկն է, և Օսկար Տաբերեսի թիմը լիովին արդարացնում է այս կարգավիճակը: Առաջին փուլում «երկնային օլիմպիականները» խնդիրներ չունեցան Էկվադորի հետ՝ 4:0 հաշվով հաղթելով հանիպումը: Խաղի հիմնական մասը ուրուգվայցիները անցկացրին մեծամասնությունով, քանի որ Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստը հեռացվել էր դաշտից:
Միակ թիմը, որը ուրուգվայցիներից միավորներ խլեց, Ճապոնիան էր: Երկրորդ փուլում «երկնագույն սամուրայները» երկու անգամ առաջ անցան, բայց թույլ տվեցին, որ ֆավորիտը ետ բերի կորցրածը:
Խմբային փուլի եզրափակիչ փուլում Ուրուգվայը արդարացրեց կանխատեսումները և հաղթեց Չիլիին 1:0 հաշվով:
Խմբում առաջին տեղը զբաղեցնելուց հետո Ուրուգվայի մրցակիցը դարձավ Պերուն, ով այնքան էլ վառ խմբային փուլ չանցկացրեց:
Պերու
Պերուի ազգային հավաքականը նույն խմբում էր մրցաշարն ընդունող բրազիլացիների, Վենեսուելայի և Բոլիվիայի հետ:
Առաջին փուլում լուրջ առավելություն ունենալով՝ ներառյալ թվային, Ռիկարդո Գարեկի թիմը չկարողացավ անցնել Վենեսուելայի պաշտպանությունը և ավարտեց հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով:
Երկրորդ տուրում պերուացիները շատ լավ հանդիպում անցկացրին և 3:1 հաշվով հաղթեցին Բոլիվիային: Այս հաղթանակը թույլ տվեց հավաքականին հանդես գալ քառորդ եզրափակչում:
Երրորդ խաղը սարսափի ժանրից էր Պերուի համար: Բրազիլիան անընդհատ հարվածում էր Պեդրո Գալեսի դարպասին: Արդյունքում՝ 5:0, սակայն Պերուն, ամեն դեպքում, կարողացավ անցնել հաջորդ փուլ:
Վիճակագրություն
• Վերջին հինգ խաղերում Պերուի հավաքականը չորս անգամ պարտվել է Ուրուգվային
• Վերջին վեց խաղում Ուրուգվայը հաղթել է հինգ անգամ
Պերուի ազգային հավաքականը դուրս եկավ փլեյ-օֆֆ, բայց, միևնույն ժամանակ, Գարեկի թիմը վառ խաղ չի ցուցաբերում: Պաշտպանության ձախողումները հանգեցրին Բրազիլիայիի դեմ խաղում խոշոր հաշվով պարտության: Մյուս խաղերում ևս մրցակիցները շատ պահեր ունեին, որոնք չկարողացան իրացնել:
Ուրուգվայի հետ խաղում այս պաշտպանական սխալները կարող են որոշիչ դեր ունենալ: Ուրուգվայի հարձակման գծում անկասելի Սուարես-Կավանի զույգն է, որը քիչ է սխալվում այս մրցաշարի ընթացքում:
Հիշեցնենք, որ ամերիկայի գավաթի 1/4 եզրափակչի Ուրուգվայ-Պերու հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Կիսաեզրափակչի մյուս երեք մասնակիցներն արդեն պարզ են: Կիսաեզրափակչում իրար դեմ կխաղան Բրազիլիան և Արգենտինան, իսկ Չիլիի մրցակիցը պարզ կլինի այս խաղում:
Սիրարփի Աղաբաբյան