Բաժիններ՝

Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է աշխարհի ամենաերկար ավելուկի շարանի հյուսմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը երեք դուստրերի` Մարիամ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում մասնակցել է «Ավելուկի փառատոն»-ին: Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, փառատոնի կազմակերպիչ Արտուշ Խաչատրյանի, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է 18 տաղավարներով, շփվել փառատոնի մասնակիցների և հյուրերի հետ, լուսանկարվել: Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է նաև աշխարհի ամենաերկար ավելուկի շարանի հյուսման գործընթացին: Աշխարհի ամենարեկար ավելուկի հյուսքը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:

Ավելուկի փառատոնը նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական, իրադարձային, մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930