Բաժիններ՝

Դավիթաշենի միջադեպի մասնակիցներից երկուսը դուրս են գրվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից

Դավիթաշենում երեկ տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից երկուսը «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Ասատուր Ասատրյանը։

Նրա խոսքով՝ երկու անձանց վնասվածքները թեթև են եղել, գիշերը հիվանդանոցում ապահովության համար են պահել։

«Մեկի ձեռքն է թեթև վնասված եղել, մյուսի՝ պարանոցը, երկուսն էլ արդեն տանն են»,- ասաց Ա. Ասատրյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, ժամը 23:08-ին Դավիթաշեն 4-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով  բժշկական տարբեր կենտրոններ են դիմել 8 անձ՝ բուժօգնություն ստանալու նպատակով։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս