Բաժիններ՝

Եվրոպական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանն է

Եվրոպական երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանի թիմն է:

Խաղերի ավարտից մեկ օր առաջ Ռուսաստանի թիմն ունի ընդհանուր առմամբ 81 մեդալ` 33 ոսկե, 16 արծաթե և 32 բրոնզե: Երկրորդ տեղում կազմակերպիչ երկրի` Բելառուսի թիմն է 59 մեդալով` 21 ոսկե, 14 արծաթե, 24 բրոնզե: Եվ եռյակը եզրափակչում է Իտլիան, որն ունի 27 մեդալ` 10 ոսկե, 9 արծաթե, 8 բրոնզե:

Հայաստանի հավաքականը 27-րդն տեղում է:

Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե: Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը և Գոռ Ներսիսյանըդարձել են բրոնզե մեդալակիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս