Գիտնականները պարզել են ծերացման վրա ազդող գործոնները
Ավստրալիայի Մոնաշի համալսարանի գիտնականները պարզել են իմունային համակարգի ծերացման վրա ազդող գործոնները:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղելով MedicalXpress-ին, պարզվել է, որ սպեցիֆիկ սպիտակուցների արտադրության նվազումը խաթարում է տիմուսի (օրգան է, որտեղ տեղի է ունենում T-լիմֆոցիտների հասունացումը, տարբերակումն ու իմունաբանական «ուսուցումը») կազմում եղած ցողունային բջիջների ֆունկցիաները:
Աղբյուրը գրում է, որ տիմուսը (ուրցագեղձը) առավել արդյունվաետ է լինում ծնվելուց անմիջապես հետո և արտադրում է լիմֆոցիտների ամբողջ բազմազանությունը, սակայն տարիքի հետ այն դառնում է պասկաս արդյունավետ: Տարեց մարդկանց մոտ այս օրգանի դիսֆունկցիան հանգեցնում է իմունային համակարգի աշխատանքի արդյունավետության նվազմանը, որի արդյունքում մեծանում է զգայունությունը` վարակների հանդեպ և քաղցկեղի զարգացումը:
Գիտնականները պարզել են, որ թիմուսի վիճակի վատթարացման կապված է էպիթելիայի ցողունային բջիջների աճի և տարանջատման գործոնների հետ: Հետազոտողները պարզել են, որ տարեցների մոտ ցածր է BMP4 ոսկրային մորֆոգենետիկ սպիտակուցի, ինչպես նաև ակտիվինի սպիտակուցային համալիրի արտադրությունը: Արդյունքում, տիմուսային գեղձի մեջ առաջանում է հասուն էպիթելային բջիջների կորուստ և նվազում է T-լիմֆոցիտների արտադրությունը:
Հետազոտողների կարծիքով, աշխատանքի արդյունքները կնպաստեն տիմուսի ժամանակավոր բարելավման ռազմավարությունը և T-բջիջների բազմազանության համալրումը: