Բաժիններ՝

ՉԺՀ-ն և ԱՄՆ-ը պայմանավորվել են դադար առնել առևտրական պատերազմում G20-ի գագաթնաժողովից առաջ

Չինաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են դադար առնել առեւտրական պատերազմում Օսակայում Քսանի խմբի գագաթնաժողովից առաջ, որպեսզի վերսկսեն բանակցությունները վեճերի կարգավորման շուրջ: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը վկայակոչելով մի քանի աղբյուր:

Հրատարակության տվյալներով՝ երկու երկրների ղեկավարների՝ Դոնալդ Թրամփի եւ Սի Ցզինպինի առաջիկա հանդիպման արդյունքներով կողմերից յուրաքանչյուրը մամուլի համար առանձին հայտարարություն կանի՝ շարադրելով այդ խնդրի շուրջ փոխհամաձայնեցված դիրքորոշումը: Ներկայիս պայմանավորվածությունը թույլ կտա հետաձգել ՉԺՀ-ի արտադրանքի վրա եւս 300 մլրդ դոլարի նոր մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի պլանները: Առայժմ պարզ է՝ որքան երկար կարող է տեւել դադարը բանակցությունների նոր փուլերն ավարտելու համար: Սակայն, թերթի երկու աղբյուրի տվյալներով, առեւտրական համաձայնագրի հասնելու համար հատկացվելու է վեց ամիս:

Թրամփը հունիսի 26-ին հայտարարել է Fox Business հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ դիտարկում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական կապերի մասնակի դադարեցման հնարավորությունը, եթե երկրները չկարողանան համաձայնության հասնել առեւտրի շուրջ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը չի բացառել, որ ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի հետ Օսակայում կայանալիք հանդիպման ընթացքում կհաջողվի հասնել առեւտրական համաձայնագրի եւ խուսափել Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելուց, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական համաձայնագիրը պատրաստ է 90 տոկոսով, եւ նշել է, որ դրա կնքման հնարավորությունը պահպանվում է:

«Մենք մոտավորապես 90 տոկոսով անցել ենք (գործարքի) ուղին, եւ ես կարծում եմ, որ այն ավարտելու հնարավորություն կա»,- հայտարարել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Մնուչինը վստահություն է հայտնել, որ այդ հարցի շուրջը բանակցություններում առաջընթաց ձեռք կբերվի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի հարթակներում:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հուսով է, որ համաձայնագիրը կարող է կնքվել մինչեւ տարեվերջ, բայց դրա համար «պետք է ճիշտ ջանքեր գործադրվեն»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտարարել է, որ Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսի 29-ին: G20-ի գագաթնաժողովը Ճապոնիայի Օսակայում տեղի կունենա հունիսի 28 – 29-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս