Ծովային աղի 8 զարմանալի առավելությունները

Հնարավոր է, դուք համարում եք, որ ձեր օգտագործած աղը ձեզ մոտ է ընկել հենց ծովից: Ինչ-որ իմաստով դա այդպես է, բայց դրանից առաջ, այնուամենայնիվ, այն որոշակի վերամշակում է անցել:

Հիմնական փոխակերպումներից է որոշ հանքանյութերի, մասնավորապես՝ մագնեզիումի ու յոդի հեռացումը նրանից, ինչպես նաև կալիումի յոդիդի, դեքստրոզի և, այսպես կոչված, ճերմակեցուցիչի ավելացումը:

Տվյալ գործընթացն այս բնական մթերքը պիտանի է դարձնում սնունդի համար` նրան տալով ավելի գրավիչ արտաքին տեսք ու մեծացնելով պահպանման ժամկետը: Նախկինում համարվում էր, որ առանց այս տրանսֆորմացիաների` ծովային աղն օգտագործել չի կարելի:

Սակայն այժմ գիտնականները արդեն հայտնաբերել են, որ ծովային աղը ոչ միայն համատեղելի է մարդկային մարմնի հետ, այլև շատ օգտակար է նրա համար:

Կարդացեք նաև

Այս մասին տեղեկացնում է steptohealth.ru-ն:

Աղը ծովից հանելուց հետո պարզապես թողնում են արևի տակ չորանալու: Միևնույն ժամանակ՝ պետք է հիշել, որ ծովերի ու օվկիանոսների միկրոսկոպիկ մասնիկները մնում են նրա ներսում: Դա ծովային ֆլորան և ֆաունան են, ինչպես նաև նյութերը, որոնք հեռացվում են մեր օգտագործած սովորական խոհանոցային աղից` հանքանյութերը, յոդն ու մագնեզիումը:

Ծովային աղն ավելի խոնավ է, քան քարաղը, իսկ նրա համն ավելի ընդգծված աղի է: Սա պետք է նկատի ունենալ կերակուր պատրաստելիս:

Եվ այսպես, ծովային աղի օգտակար հատկությունները`

1. Ամրապնդում է իմունային համակարգը:

Ծովային աղի մեջ պահպանված հանքանյութերն օգնում են արթուն մնալ մեր օրգանիզմի պաշտպանիչ ուժերին: Դրա համար էլ ծովային աղը խորհուրդ են տալիս օգտագործել ամռան վերջում: Այդպես ձեր օրգանիզմի համար բավականին հեշտ կլինի հաղթահարել ջերմաստիճանի տատանումները, քանի որ հաճախ աշնանային ցուրտ եղանակին մենք տառապում ենք մրսածությունից և գրիպից, զանազան վարակներից:

2. Պայքարում է դեպրեսիայի դեմ:

Սերոտոնինն ու մելատոնինը 2 հորմոններ են, որոնք մեր ուղեղին պետք են սթրեսը կառավարելու համար: Երբ մենք դեպրեսիվ վիճակում ենք գտնվում, մեր գլուխն այդ հորմոնների բավարար քանակություն չի արտադրում, և դրա համար էլ տխրությունն ու վիշտը մեզ հաղթում են:

Ծովային աղն օգնում է պահպանել վերոնշյալ հորմոնները ու դրանք պահել պատշաճ մակարդակի վրա:

3. Լավացնում է արյան շրջանառությունը:

Ծովային աղը թեթևացնում ու բարելավում է մեր արյան շրջանառությունը: Իսկ արյունը, ինչպես հայտնի է, պատասխանատու է օրգանիզմը թթվածնով հագեցնելու համար: Այս նյութը նրան անհրաժեշտ է օրգանիզմում բոլոր գործընթացները պատշաճ իրականացնելու համար: Երբ դա տեղի չի ունենում, մեր օրգանիզմն արագ է հոգնում: Միայն այս հատկությունը բավական է ծովային աղի կիրառությունն արդարացնելու համար:

4. Օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ

Ծովային աղը հիմնային մթերք է: Դա նշանակում է, որ նրա գործողությունը ստամոքսին օգնում է արտադրել նյութեր, որոնք ծառայում են օրգանիզմից ամեն անպետք բան դուրս բերելու համար, այսինքն` առաջին հերթին, ճարպերը:

Դրա համար էլ ծովային աղն ունակ է ոչ միայն կանխել այրոցը, այլև մարսողության պրոցեսն ավելի արագ ու հարմարավետ է դարձնում:

5. Պակասեցնում է ասթմայի նոպաները

Բանն այն է, որ ծովային աղն օժտված է նաև հզոր հակաբորբոքային գործողությամբ: Որոշ բժիշկներ նույնիսկ խորհուրդ են տալիս այն պահել լեզվի տակ ասթմատիկ ճգնաժամի պահերին:

Այնուամենայնիվ, եթե դուք տառապում եք ասթմայով, անպայման խորհրդակցեք ձեր բուժող բժշկի հետ նախքան ինչ-որ նոր, թեկուզև՝ ամենաբնական միջոց օգտագործելը: Մի զբաղվեք ինքնաբուժությամբ. Դա կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:

6. Կանխարգելում է օստեպսրոզն ու թեթևացնում է նրա սիմպտոմները

Ոսկորները միայն կալցիումը չեն, քանի որ մեր կմախքի բաղադրության մեջ նաև աղ է մտնում, և այն կազմում է դրա քառորդ մասը: Դա նշանակում է, որ, եթե մեր ոսկորների հետ մի բան այն չէ, ապա տվյալ մթերքի ավելացումը մեր օրգանիզմում միայն օգտակար կլինի:

Բացի դրանից, ծովային աղի բաղադրության մեջ մտնող հանքանյութերն էական ու անհրաժեշտ հավելում են ոսկորների վերականգնման համար:

7. Չեզոքացնում է սպազմերն ու ցնցումները

Դուք հավանաբար նկատել եք, որ թենիսիստները սեթերի միջև ընդմիջումների ժամանակ բանան են ուտում: Դա անում են նրա համար, որ բանանի մեջ շատ կալիում կա, իսկ այն, իր հերթին՝ գերազանց սնուցում է մկանները:

Ծովային աղի առավելություններից մեկն էլ այն է, որ այն մեր օրգանիզմի վրա ճիշտ նույն կերպ է ազդում:

Բացի դրանից, աղը նպաստում է նրան, որ մկանները սկսում են այլ մթերքներից ևս կալիում ստանալ:

8. Արյան մեջ շաքարի քանակության բալանսը

Ծովային աղը կատարյալ է շաքարախտով տառապող մարդկանց համար, քանի որ այն օգնում է արյան մեջ շաքարը պահել միևնույն մակարդակի վրա, թույլատրելիի սահմաններում: Այնպես որ, եթե դուք արյան մեջ շաքարի մակարդակի հետ կապված խնդիրներ ունեք, մտածեք ձեր սննդակարգի մեջ ծովային աղ ներառելու մասին: Դա բնական ինսուլին է:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս