«Էդ խելքով էլ երկիր ես ուզում ղեկավարել». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էդ խելքով էլ երկիր ես ուզում ղեկավարել

Փաշինյանի անհեթեթ հայտարարությունները շարունակվում են:
Ասում է՝ 100 հազարավոր քաղաքացիներ քաղաքական ասպարեզում հերոսացել են:

Էդ մարդը չհասկացավ, որ հայրենիքի ներսում սև ու սպիտակի, հեղափոխական-հակահեղափոխականի բաժանելով, սևազգեստներ փնտրելով չեն հերոսանում:

Հերոսանում են մարտի դաշտում հակառակորդի դեմ հաղթանակներ տանելով:

Էդ խելքով էլ երկիր ես ուզում ղեկավարել:

Հ.Գ.
Օտարերկրյա գործակալներից և կիրթ ու նորմալ համարվող Ալիևից ի՞նչ կա»:

Տեսանյութեր

Լրահոս