Վրաստանում կատարվածը ՀՀ-ում և Ուկրաինայում տեղի ունեցածի շարունակությունն էր. Սաակաշվիլի

Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում՝ շարունակությունն է այն ամենի, ինչ սկզբում տեղի ունեցավ Հայաստանում, այնուհետ Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում:

Նա հայտարարել է, որ այս բոլոր երկրներում հասարակությունը չի ցանկանում ապրել առանց հնարավորությունների ու հեռանկարի բացակայության, տնտեսական ճգնաժամի ու օլիգարխիկ համակարգի ներքո:

«Մարդկանց աշխատունակ մի մասը լքում է այդ երկրները, և ահա, մարդիկ ամեն տեղ ոտքի են կանգնում՝ որտեղ ընտրությունների միջոցով, որտեղ էլ ընտրությունները չեն գործում, իսկ Վրաստանում ընտրությունները չեն աշխատում, նրանք օգտագործում են ցանկացած այլ պատճառ ու իրավիճակ, որպեսզի արտահայտեն իրավիճակի մասին իրենց դժգոհությունը»,- ասել է նա:

Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ բողոքի ակցիայի մասնակիցների կողմից որևէ բռնություն չի եղել, և ոստիկանների շրջանում որևէ տուժած չկա, իսկ ցուցարարների ու ԶԼՄ ներկայացուցիչների շրջանում մի շարք տուժածներ են եղել, ինչը վկայում է այն մասին, որ ոստիկանությունն «ամբողջ գիշեր որսի է դուրս եկել»:

«Սա մաքուր բռնակալական գործունեության արդյունք է, նման բան անգամ Ռուսաստանում հազվադեպ կարելի է տեսնել»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս