
Բիզնեսմեն պաշտոնյան. Ռաֆիկ Մաշադյանի՝ ՊԵԿ-ում աշխատող ազգականը կնոջ հետ մասնակցել է իր բիզնեսի բացմանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի ամբողջ ազգուտակն աշխատում է ՊԵԿ-ում, բազմիցս գրել ենք: Ուշագրավ է, որ վերջիններս չեն էլ թաքցնում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնեսով զբաղվելու հանգամանքը:
Նման ինքնավստահ ՊԵԿ պաշտոնյաներից մեկն էլ Մաշադյանի աներձագի՝ նաեւ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանի որդին է: Մեր ձեռքի տակ հայտնված տեսանյութում ՊԵԿ պաշտոնյան կնոջ հետ մասնակցում է Բաղրամյան պողոտայում գտնվող իրենց բիզնեսի բացմանը:
Ընդ որում՝ այդ բիզնեսի մասին որեւէ հիշատակում չկա Վարդան Պողոսյանի հայտարարագրում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: