Բաժիններ՝

Հայտարարվել է աշխարհում լավագույն ստյուարդուհիներն ունեցող ավիաընկերությունը

Ավիացիոն ծառայության գնահատման Skytrax միջազգային կազմակերպությունը Singapore Airlines ավիաընկերության անձնակազմի անդամներին լավագույնն է ճանաչել աշխարհում: Այդ մասին հաղորդվում է Skytrax-ի պաշտոնական կայքում:

Մասնագետները բարձր են գնահատել անձնակազմի ուշադիր լինելը, էնտուզիազմը, բարյացակամությունը, պրոֆեսիոնալիզմը եւ հյուրասիրությունը:

Երկրորդ տեղում հայտնվել են Garuda Indonesia ինդոնեզական ընկերության, երրորդում՝ ANA All Nippon Airways-ի, չորրորդում՝ Thai Airways-ի աշխատակիցները:

Բացի այդ, լավագույնների ցուցակում տեղ են գտել EVA Air-ի, Cathay Pacific-ի, Hainan Airlines-ի, Japan Airlines-ի, Qatar Airways-ի եւ China Airlines-ի ստյուարդուհիները:

Հունիսին ավելի վաղ հաղորդվել է, որ Կատարի Qatar Airways ազգային ավիաընկերությունը, Skytrax-ի վարկածով, գլխավորել է 2019 թվականի լավագույն ավիագծերի վարկանիշը: Այսպիսով՝ Qatar Airways-ը գերազանցել է նախորդ առաջատարին՝ Singapore Airlines-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս