Վահե Գրիգորյանը պարզաբանել է իր հայտարարությունը. նա հանդիպել է Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների հետ

Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ՍԴ որոշ անդամների և Հրայր Թովմասյանի հետ: 

«Հանդիպումներ եմ ունեցել և երեկ, և այսօր ՍԴ անդամների մի մասի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Ինձ թվում է՝ կառուցողական էին Թովմասյանի հետ հանդիպումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանը նշեց, որ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին արված իր հայտարարությունը գործընկերների հետ առանձին զրույցների ընթացքում է քննարկում:

«Նախանշված հարցը քննարկում եմ նրանց հետ առանձին քննարկումներում: Երբ ամենը կվերջանա, բոլոր հարցերի պատասխանները կլինեն»,- նշեց Վահե Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930