Բաժիններ՝

«Ռեալը» ցանկանում է ստորագրել Մբապեին հաջորդ տարի

«Ռեալը» հետաքրքրվում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեով:

Ինչպես հաղորդում է As-ը, մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է վերադառնալ տրանսֆերային շուկայում գնումների իր նախկին քաղաքականությանը և յուրաքանչյուր տարի ստորագրել մեկ մեծ աստղի: Այս ամառ «Ռեալն» արդեն ձևակերպել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերը:

«Սերուցքայինները» հույս ունեն ձեռք բերել Մբապեին մեկ տարի անց՝ 2019-20 մրցաշրջանի ավարտից հետո: «Ռեալը» հույս ունի, որ Մբապեն նոր պայմանագիր չի ստորագրի ՊՍԺ-ի հետ, իսկ հետո դեպի Մադրիդ տեղափոխության հարցում կանի:

Ավելի վաղ ֆրանսիացին ակնարկել էր, որ երազում է մի օր իր կարիերայի ընթացքում դառնալ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս