«Մանչեսթեր Յունայթեդը» 100 մլն ֆունտ կտրամադրի ամառային տրանսֆերներին
«Մանչեսթեր Յունայթեդն» ամառային տրանսֆերների համար գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին տրամադրել է 100 մլն ֆունտ: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Այս գումարը կարող է ավելանալ վաճառված ֆուտբոլիստներից ստացված եկամուտների շնորհիվ:
Հայտնի է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կցանկանար ստորագրել Հարի Մագուայերին և Աարոն Ուան-Բիսակային, սակայն բանակցություններում հաջողության հասնել չի հաջողվել, քանի որ «Լեսթերը» և «Քրիսթալ Փեթեսը» զգալիորեն ավելի մեծ գումար են առաջարկում ֆուտբոլիստների համար՝ համապատասխանաբար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը