Բաժիններ՝

Վրաստանի նախագահն ուղևորվում է օդանավակայան, օդանավի թռիչքի թույլտվություն է տրված

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 21-ին ընդհատել է իր այցը Բելառուս եւ վերադառնում է Թբիլիսի: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի կառավարական շրջանակների մի աղբյուր:

«Վրաստանի նախագահն ուղեւորվում է օդանավակայան, օդանավի թռիչքի թույլտվություն է տրված»,- ասել է զրուցակիցը:

Վրաստանի նախագահն այցով Մինսկ էր ժամանել հունիսի 20-ին: Պլանավորվում էր, որ նա հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետի, բելառուսական խորհրդարանի զույգ պալատների ղեկավարների հետ: վերադառնում է Թբիլիսի:

Ոստիկանությունը լույս հունիսի 21-ի գիշերը ցրել է բազմահազարանոց հանրահավաքը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 52 մարդ, այդ թվում՝ 38 ոստիկան: Հիվանդանոցներ է տեղափոխվել մի քանի տասնյակ մարդ: Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառել է ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ:

Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մոսկվային Է մեղադրել երկրի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Համապատասխան հայտարարությունը նա արել է Facebook-ում: «Երկրի եւ հասարակության պառակտումը եւ ներքին դիմակայությունը ձեռնտու է միայն Ռուսաստանին, եւ այսօր դա նրա ամենափորձված զենքն է»,- գրել է պետության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ռուսական հինգերորդ շարասյունը ներկա վիճակում ավելի վտանգավոր է, քան բացահայտ ագրեսիան: Զուրաբիշվիլին ընդգծել է, որ նրանք, ովքեր խրախուսում են ներքին դիմակայությունը Վրաստանում, պաշտպանում են Ռուսաստանի քաղաքականությունը եւ իրականացնում են Կրեմլի պլանները: «Ռուսաստանը մեր թշնամին է եւ զավթիչ»,- հավելել է Վրաստանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս