Բաժիններ՝

Սմարթֆոնի երկարատև օգտագործումը կարող է շլության հանգեցնել. The Asahi Shimbun

Սմարթֆոնների երկարատեւ օգտագործումը հղի է շլության զարգացմամբ: Ինչպես հայտնել է The Asahi Shimbun թերթը, այս եզրակացությանն են հանգել Ճապոնիայի՝ միանգամից մի քանի բժշկական կազմակերպություններ, որոնք մասնագիտացած են տեսողության խնդիրների բուժման բնագավառում։

Նրանք հարցում են անցկացրել 370 ակնաբույժների շրջանում եւ պարզել, որ նրանց առնվազն 40 տոկոսը վերջին ժամանակներս գործ է ունեցել սուր ներքին շլությամբ տառապող հիվանդների հետ:

Ըստ որում բժիշկների մեծ մասը նշել է, որ այդ հիվանդության զարգացման պատճառներից մեկը գաջեթներն են, քանի որ սմարթֆոններից հրաժարվելու հանձնարարականներին հետեւելը դրական արդյունքներ է տվել:

Մասնագետները նշել են, որ ավելի վաղ նման շլություն հանդիպում էր չափազանց հազվադեպ, բայց էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացմամբ նման դեպքերի ախտորոշումը հաճախացել է:

Ճապոնիայի կառավարության տվյալներով՝ երկրում բարձրդասարանցիների ավելի քան 30 տոկոսն օրական ավելի քան 5 ժամ անցկացնում է Համացանցում: Եվ այդ տոկոսն, ինչպես նշում են փորձագետներն, անշեղորեն մեծանում է առաջին հերթին սմարթֆոնների շնորհիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս