Բաժիններ՝

Ռուսաստանն Իրանին կմատակարարի կիբեռանվանգության ոլորտի IT-արտադրանք

Ռուսաստանի ընկերություններն Իրանին կմատակարարեն իրենց մի շարք IT-արտադրանքներ, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության, «խելացի» քաղաքի եւ էլեկտրոնային կառավարության ոլորտի արտադրանքներ: Այդ որոշումներն ընդունվել են տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության ռուս-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստի ընթացքում, ինչի մասին հայտնել է ՌԴ-ի թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցուղիների նախարարությունը:

«Ռուսաստանը եւ Իրանն արդեն առաջ են տանում համատեղ ընդգրկուն նախագծեր, այդ թվում՝ խաղաղ ատոմի բնագավառում եւ նավթի-գազի ոլորտում: Սակայն համագործակցության զարգացման վիթխարի ներուժ ենք տեսնում հենց տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում: Ես համոզված եմ, որ մեր աշխատանքային խմբի ռաջին նիստը երկարատեւ եւ բեղմնավոր փոխգործակցության հիմք դրեց»,- մեջբերում էմամուլի ծառայությունը փոխնախարար Միխայիլ Մամոնովի խոսքը:

Թեհրանում տեղի ունեցած նիստն անցել է թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցուղիների նախարարության ղեկավարի տեղակալ Միխայիլ Մամոնովի եւ Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Համիդ Ֆաթթահի նախագահությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս