
Ջերարդը հրաժարվել է գլխավորել «Դերբին»

Ըստ The Times-ի տեղեկությունների՝ շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մերժել է «Դերբի Քաունթիի»՝ ակումբը գլխավորելու վերաբերյալ առաջարկը:
Ջերարդը պատրաստ չէ հեռանալ Գլազգոյից մինչև պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Բանն այն է, որ անգլիական Չեմպիոնշիփի ակումբը գլխավորող Ֆրենկ Լեմպարդը համարվում է «Չելսիի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, ինչի հետ «Դերբին», կարծես թե, համակերպվել է և սկսել է փոխարինող փնտրել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը