
«Ասթոն Վիլլան» երկարաձգել է պայմանագիրը Թերրիի հետ

«Ասթոն Վիլլան» երկարաձգել է պայմանագիրը մարզիչ Ջոն Թերրիի հետ, այս մասին տեղեկացնում է բիրմինգհեմյան ակումբի պաշտոնական կայքը:
Անգլիական ակումբի և մարզչի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021թ. ամառ:
«Ուրախ եմ, որ երկարաձգել եմ պայմանագիրն «Ասթոն Վիլլայի» հետ: Շատ շնորհակալ եմ ակումբին և ղեկավարությանը, Դին Սմիթին, որ ինձ հնարավորություն տվեց աշխատել իրենց հետ և ամեն օր սովորել նրանից: Նաև շատ շնորհակալ եմ բոլոր խաղացողներին, աշխատակիցներին և, իհարկե, երկրպագուներին նախորդ մրցաշրջանի համար: Հրաշալի մրցաշրջան, որն ավարտվեց մակարդակի բարելավմամբ: Սակայն կրկին սկսվում է ծանր աշխատանք: Մենք վերադաձել ենք Պրեմիեր լիգա»,- ասել է Թերրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը