
Կոյուղին` որպես աղբանոց

Tsayg.am-ը գրում է. Գյումրու Թումանյան փողոցի բնակիչները բողոքում են գարշահոտությունից: Պատճառը խցանված կոյուղին է: Անձրեւների ժամանակ վիճակը վատթարանում է: Կոյուղու կուտակված ջուրը դուրս է գալիս ու խառնվում անձրեւաջրերի հետ: Երեխաները բակում խաղալ չեն կարող: Հակահիգիենիկ վիճակ է ստեղծվել ամառվա տապին. գարշահոտությունը մի կողմից, կոյուղուց դուրս եկող միջատներն էլ՝ մյուս կողմից: