Սատկած ճանճեր և սարդեր. Ստամբուլի նոր օդանավակայանում հակահիգիենիկ ուտեստներ են մատուցվում
Ստամբուլի նորաբաց օդանավակայանում աշխատակիցներին պարտադրում են օգտվել տեղի ճաշարանից, որտեղ, սակայն, մատուցված ուտելիքը հակահիգիենիկ է։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ տեղեկությունների՝ ընդմիջումների ժամանակ աշխատակիցներին արգելվում է լքել օդավակայանի տարածքը։
Իսկ օդանավակայանում մատուցված ուտելիք հակահիգիենիկ է քանզի արված լուսանկարներից երևում է, որ մի շարք ճաշատեսակների մեջ առկա են տարբեր տեսակի միջատներ, այդ թվում՝ սարդեր, ճանճեր։
Հետաքրքրականն այն է, որ անորակ և հակահիգիենիկ ուտելիքի լուսանկարներն արված են հենց օդանավակայանի աշխատակիցների կողմից։ Դրանով նրանք ցանկացել են տեղեկացնել օդանավակայանում տիրող իրավիճակի մասին։