Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Գահերի խաղի» պրիկվելի նկարահանումները. Belfast Telegraph
Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Երկար գիշեր» սերիալի նկարահանումները, որի իրադարձությունները նախորդում են «Գահերի խաղի» սյուժեին: Այդ մասին հայտնել է Belfast Telegraph-ը:
Հրատարակության տվյալներով՝ նկարահանումների համար անցյալ շաբաթ նախապատրաստել են «տարբեր օբյեկտներ», ներառյալ Titanic Studios-ը՝ Բելֆասթում: Դա Եվրոպայի խոշորագույն կինոստուդիաներից մեկն է. այն գործի էր դրվել «Գահերի խաղի» նկարահանումների ժամանակ:
«Երկար գիշեր»-ում ցուցադրվելու են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել «Գահերի խաղից» հազար տարի առաջ: Պրիկվելում դերերից մեկը խաղալու է Նաոմի Ուոթսը, որը երկու անգամ անվանակարգվել է «Օսկար» մրցանակի: HBO-ի «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա:
Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով:
Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցելն 2011 թվականի ապրիլի 17-ին: Ընդամենը սերիալը բաղկացած է ութ եթերաշրջանից: Եզրափակիչ սերիան թողարկվել է 2019 թվականի մայիսի 19-ին, այն թողարկման օրը դիտել է 19,3 մլն մարդ: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ է ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: