Բաժիններ՝

Մալիում գրեթե 100 մարդ է զոհվել զինյալների հարձակման հետևանքով

Մալիի կենտրոնական մասի ոչ մեծ բնակավայրում անհայտ զինյալների հարձակման զոհ է դարձել 95 մարդ: Այդ մասին հայտնել է France 24-ը: Եվս 19 մարդ անհայտ կորած է համարվում:

Հեռուստաալիքի տվյալներով, որը վկայակոչում է տեղի իշխանությունների հայտարարությունը, մի խումբ զինյալներ, նախ, հրկիզել են Սոբալեկու բնակավայրի տները, իսկ հետո, երբ մարդիկ սկսել են դուրս վազել ու փորձել փրկվել կրակից, զինյալները կրակ են բացել:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, բայց դրա մասին տեղեկացվել է երկուշաբթի օրը:

Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս