Հայ մասնագետը նշանակվել է Հունաստան-Իտալիա խաղի տեսուչ
Հայաստանը ներկայացուցիչը նշանակվել է Հունաստան-Իտալիա հանդիպումը հանդիպման տեսուչ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 8-ին` Աթենքում, կկայանա 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի J խմբի երրորդ տուրի Հունաստան-Իտալիա հանդիպումը: Հանդիպման տեսուչ է նշանակվել ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը:
Այս նույն խմբում ընդգրկված է նաև Հայաստանի ընտրանին, որը հունիսի 8-ին կմրցի Լիխտենշտեյնի հավաքականի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: