
Դատարանն կայացրել է Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանին կալանավորելու որոշում

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած, ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել Գեղամ Պետրոսյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:
Դատարանը իրավաչափ է համարել Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու որոշումը. Գեղամ Պետրոսյանի պաշտպանը բողոքարկել էր իր պաշտպանյալին ձերբակալելու որոշումը: Լրագրողներին այս մասին հայտնել է Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը: