Բաժիններ՝

Համաշխարհային բանկն այս տարի տնտեսության աճի տեմպերի դանդաղում է կանխատեսում

Այս տարի համաշխարհային տնտեսության աճի տեմպերն անցյալ տարվա 3 տոկոսից կնվազեն մնչեւ 2,6 տոկոս, հաջորդ տարի դրանք կբարձրանան սոսկ մինչեւ 2,7 տոկոս: Այս կանխատեսումները բովանդակում է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համաշխարհային տնտեսության հեռանկարները. լարվածության աճ, ներդրումների անկում» զեկույցը, որը հրապարակվել է հունիսի 4-ին։

«2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն ավելի շոշափելի, քան ավելի վաղ սպասվում էր, մինչեւ 2,6 տոկոս, իսկ այնուհետեւ 2020 թվականին փոքր-ինչ կբարձրանան եւ կկազմեն 2,7 տոկոս: Եկող տարի ձեւավորված շուկայով երկրների եւ զարգացող երկրների տնտեսության աճի տեմպերն, ինչպես սպասվում է, կկայունանան, քանի որ առանձին երկրներում ֆինանսական դժվարությունների շրջանը կմնա անցյալում, սակայն տնտեսական դինամիկան դեռեւս դանդաղում է»,- ասված է փաստաթղթում:

Այսպիսով, Համախարհային բանկն իր այն գնահատումները, որոնք ներկայացրել էր կես տարի առաջ, այս տարվա համար նվազեցրել է 0,3 տոկոսային կետով, իսկ հաջորդ տարվա համար՝ 0,1 տոկոսային կետով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս