Կազմվել է զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող երկրների վարկանիշը
ՄԱԿ-ին առընթեր Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) հրապարակել է անցյալ տարի առավել մեծ հաճախելիություն գրանցած երկրների վարկանիշը։ UNWTO-ի տվյալներով՝ 2018 թվականին աշխարհում ճանապարհորդել է 1,4 մլրդ մարդ (5,6 տոկոսով ավելի, քան 2017 թվականին):
Ընդ որում՝ գլոբալ տուրիստական հոսքի ավելի քան 60 տոկոսը բաժին է ընկել 20 երկրի: Ընդունած օտարերկրյա զբոսաշրջիկների թավքանակով առաջատարը Ֆրանսիան է (93,2 մլն մարդ, ինչը 7,2 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատությամբ):
Հնգյակում տեղ են գտել նաեւ Իսպանիան (82,8 մլն, +1,2 տոկոս), ԱՄՆ-ը (82,2 մլն, +6,7 տոկոս), Չինաստանը (62,9 մլն, +3,6 տոկոս) եւ Իտալիան (62,1 մլն, +6,5 տոկոս): Տասնյակում են Թուրքիան, Մեքսիկան, Գերմանիան, Թաիլանդը: Առաջին տասնյակի գլխավոր անհաջողակը Մեծ Բրիտանիան է (35,1 մլն), որը 2018 թվականին նահանջել է միանգամից երեք դիրքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: