![](/banners/BeFunky-design.jpg)
Ավտովթարի հետևանքով մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խոսե Անտոնիո Ռեյեսը
![](https://168.am/wp-content/uploads/2019/06/976975.jpg)
Ավտովթարի հետևանքով 35 տարեկանում մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը: Այս մասին հայտնում է Independent-ը:
Ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ արդեն ցավակցական հեռագրեր են հղել նրա նախկին ակումբները՝ «Արսենալ»-ը և «Սևիլիա»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռեյեսը հանդես է եկել «Սևիլիա»-ում, «Արսենալ»-ում, Մադրիդի «Ռեալ»-ում, Մադրիդի «Ատլետիկո»-ում, «Բենֆիկա»-ում:
Խոսե Անտոնիո Ռեյեսը 35 տարեկան էր: