
Գրիզմանը նախնական պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ՝ նախքան «Ատլետիկոյի»՝ ՉԼ-ից դուրս մնալը

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը նախնական պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ:
Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, ֆուտբոլիստը բանակցություններ է վարել «Բարսելոնայի» հետ 2018թ. նոյեմբերին, իսկ առաջին համաձայնագիրը կնքել է մարտին՝ մինչ Չեմպիոնների լիգայից մադրիդյան ակումբի դուրս մնալը:
Պարբերականը պատրաստ է տեղեկության հաստատման համար փաստաթղթեր ներկայացնել:
Ավելի վաղ Գրիզմանը հայտարարեց մադրիդյան ակումբից հեռանալու մասին:
«Ատլետիկոյի» հետ 5 տարիների ընթացքում նա հաղթել է Իսպանիայի Սուպերգավաթը, Եվրոպայի լիգան և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը