
Սարին ցանկանում է վերադառնալ Իտալիա և գլխավորել «Յուվենթուսը»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կհեռանա անգլիական ակումբից և կգլխավորի «Յուվենթուսը»:
Իտալացին շուտով կխզի պայմանագիրը «կապույտների» հետ: Այս մասին տեղեկացնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը: Այս տեղեկությունը հաստատել է նաև Ջանլուկա դի Մարցիոն. Սարին «Չելսիի» գործադիր տնօրեն Մարինա Գրանովսկային հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ Իտալիա:
Ինչպես հաղորդում է SportItalia-ն, անգլիական ակումբը չի խոչընդոտի Մաուրիցիոյի հեռանալուն:
Սարին «Չելսիի» հետ հաղթեց Եվրոպայի լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը