Բաժիններ՝

««Ռեալի» հետ տեղի ունեցավ այն, ինչ կլիներ ցանկացած ակումբի հետ, որտեղից կհեռանար Կրիշտիանուն». Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին այցելել է FOX Sports-ի եթեր: Նրա հարցազրույցից հատվածներ մեջբերում է Marca-ն:

Արգենտինայի հավաքականի մասին

«Ես ուզում եմ հեռանալ ֆուտբոլից՝ Արգենտինայի հետ ինչ-որ բան հաղթելուց հետո: Ես շարունակելու եմ փորձել, սայթաքել և նորից կանգնել, որպեսզի պայքարեմ իմ երազանքի համար: Չեմ ուզում, որ ինձ մոտ զգացողություն մնա, որ ինձ դա տրված չէ»:

Նեյմարի հետ հարաբերությունների մասին

«Նա ֆենոմենալ է: Մենք շարունակում ենք շփվել, մենք նույնիսկ չաթ ունենք WhatsApp-ում՝ նա, Լուիսը (Սուարես) և ես: Բայց վերջին շրջանում մենք քիչ ենք զրուցում»:

Ռոնալդուի՝ «Յուվենթուս» տեղափոխության մասին

«Ինչպե՞ս կարելի էր այդպիսի խաղացողի բաց թողնել: Նա մրցաշրջանում 50 գոլ է խփում, և Մադրիդի հետ տեղի ունեցավ այն, ինչ տեղի կունենար ցանկացած թիմի հետ, որտեղից հեռանար Կրիշտիանուն: Լա Լիգան կորուստ կրեց, քանի որ լավագույն ֆուտբոլիստներն առաջնությունն ավելի գրավիչ են դարձնում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս