 
                        «Ռեալը» երկուշաբթի չի կարողանա ներկայացնել Ազարին
 
                                    «Չելսին» մտադիր չէ մեղմել իր դիրքերը կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերի հարցում:
Ինչպես հաղորդում է As-ը, «Ռեալը» պայմանավորվածության դեռ չի հասել լոնդոնյան ակումբի հետ, համապատասխանաբար, հետաձգվում է նրա ներկայացումը, որն ավելի վաղ նախատեսված էր իրականացնել առաջիկա երկուշաբթի:
Մոտ օրերս ֆուտբոլիստը կմեկնի Բելգիայի ազգային հավաքական: Հավանաբար, նա կներկայացվի ազգային հավաքականների խաղերի ընդմիջումից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        