
Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոն այցելելու հրավեր է ստացել Դոնալդ Թրամփից

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Վաշինգտոն այցելելու հրավեր է ստացել:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավերի համար»,- ասված է Ուկրանիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: