Հայտարարություն. Հունիսի 3-ին՝ ժամը 15:00-ին, արգելափակում ենք Սորոսի գրասենյակը. ՎԵՏՕ

Մայիսի 31-ին Սորոսի գրասենյակի դիմաց ՎԵՏՕ շարժման խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց խաթարել ոստիկանական աննորմալ քանակությամբ շատ ուժերի  կուտակման միջոցով:

Հայտարարում ենք, որ չի հաջողվելու ՎԵՏՕ շարժմանը հետ պահել, ստիպել նահանջել մեր օրակարգից. մենք շարունակելու ենք մեր ակցիաները օտարերկրյա գործակալական ցանցի դեմ նույնիսկ այն դեպքում, եթե կառավարություն և ԱԺ ներթափանցած գործակալական ցանցը որոշի  Սորոսի գրասենյակը ճանաչել հատուկ պահպանվող տարածք, ինչն մայիսի 31-ին  արդեն հասկացանք, որ այդքան էլ անիրատեսական չէ:

Մայիսի 31-ի  ակցիայից հետո փաստում ենք հետևյալը.

1. Ապացուցվեց, որ Հայաստանում պաշտպանված չեն դատարանները, Ազգային ժողովը, քանի որ դրանք կարելի է շրջափակել կամ փակել, բայց գերպաշտպանված է  Սորոսի գրասենյակը, որը պահպանում են ոստիկանական մեծաքանակ ուժեր՝ չթողնելով նույնիսկ մոտենալ այդ կառույցին:

2. Ժողովրդավարական երկրում օրենքի շրջանակներում իրականացվող խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց ճնշել իշխանությունների կողմից՝ Սորոսի պատվերով և հրահանգով:

3. Իշխանությունների կողմից ՀՀ իրավապահ համակարգը ծառայեցվեց Սորոսին և վերջինիս գործակալական ցանցին, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

4. Հիմնավորվեց, որ Սորոսի գրասենյակի, ինչպես նաև դրա ղեկավար Լարիսա Մինասյանի նկատմամբ  հանրային որևէ վստահություն չկա,  հակառակը կա հանրային պահանջ՝ այն փակելու, ուստի վերջինս փորձում է պաշտպանվել ոստիկանական ուժերի միջոցով: Փաստացի, իրեն քաղաքացիական հասարակության պաշտպան համարող կառույցը պաշտպանվում է քաղաքացիական հասարակությունից ոստիկանների միջոցով:

5. Ապացուցվեց, որ իշխանությունն այնքան է թուլացել, որ օտարերկրյա գործակալներին սկուտեղի վրա մատուցում է արդեն ՀՀ պետականության կարևորագույն օղակներից մեկը՝ իրավապահ համակարգը՝ ոստիկանությանը դարձնելով Սորոսի գրասենյակը սպասարկող մարմին:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք հապաղելու ժամանակ և իրավունք չունենք:

ՎԵՏՕ-ն հայտարարում է՝ երկուշաբթի` հունիսի 3-ին, ժամը 15:00-ին Սորոսի գրասենյակն արգելափակելու հաջորդ ակցիան իրականացնելու մասին: Բազմաթիվ մարդկանց աջակցությունը մեզ ոգևորում է:

ՎԵՏՕ-ն շարունակելու  է իր ակցիաները և ավելի մեծ թափով, ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ մեր երկրի պետականությունն ու ազգային արժեքները կոտրել փորձող օտարերկրյա գործակալական ցանցն արմատախիլ անելու հարցում:

Վերջնագիր Երկիրը Տվող Օտարներին

ՎԵՏՕ

Տեսանյութեր

Լրահոս