
Խոշոր ավտովթար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ

Մայիսի 31-ին, ժամը 17:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ «Եռաբլուր» պանթեոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ.) գլխիվայր շրջվել է: Ուղևորը՝ Վ.Հ.-ն (ծնված 1991 թ.), հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: