
Disneyland-ում բացվել է «Աստղային պատերազմներին» նվիրված թեմատիկ զբոսայգի

Կալիֆոռնիայի Disneyland-ում բացվել է Star Wars: Galaxу՚s Edge թեմատիկ զբոսայգին: Ինչպես նշված է Disney-ի հաղորդագրության մեջ, մայիսի 29-ին ատրակցիոնի հատուկ շնորհանդեսին այցելել են ռեժիսոր Ջորջ Լուկասը եւ դերասաններ Հարիսոն Ֆորդը, Մարկ Հեմիլը եւ Բիլլի դի Ուիլյամսը:
Զբոսայգու ավելի քան 50 հազար քառակուսի մետր տարածքը բաժանված է երեք գոտու, որոնք անվանված են ի պատիվ «Աստղային պատերազմների» վերջին եռերգության էպիզոդների՝ Դիմադրություն, Առաջին Ուխտ եւ Հնչյունների ավան: Զբոսայգու այցելուները կկարողանան թռչել Հազարամյա բազե հրթիռով, ստեղծել սեփական լուսային սուրը եւ անձական դրոիդ հավաքել:
Մինչեւ հունիսի 24-ը զբոսայգի այցելել ցանկացողներին նախնական ամրագրում կպահանջվի: Ավելի ուշ ատրակցիոնի այցելությունն ազատ կդառնա:
Disney ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Star Wars: Galaxу՚s Edge-ի ստեղծման համար իրենց ավելի քան հինգ տարի է պահանջվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: