Բաժիններ՝

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը անընդունելի է համարում կառավարության ներկայացրած առաջարկությունը, պահանջում է հրաժարվել դրանից 

Հայաստանի կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մեկ միասնական) դրույքաչափով:

Առաջարկությունը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու, սերունդների միջև հանրային համերաշխության ապահովման, սոցիալական պետության սահմանադրական պահանջներին: Այն հակասում է նաև երկրի առաջ ծառացած աղքատությունը հաղթահարելու, աշխատանքը խրախուսելու, արժանապատիվ վարձատրության համակարգ ներդնելու՝ կառավարության կողմից տրված խոստումներին:

Համահարթ եկամտահարկի ներդրմանը դեմ են արտահայտվում հանրության մասնագիտական և երիտասարդական լայն շրջանակներ, ձևավորվել է «Ահազանգ» հասարակական երիտասարդական շարժում՝ ընդդեմ համահարթ եկամտահարկի: Արժևորելով և քաջալերելով դեմ արտահայտվողների վճռականությունը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը անընդունելի է համարում կառավարության ներկայացրած առաջարկությունը, պահանջում է հրաժարվել դրանից:

Հրապարակելով ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակի կողմից ներկայացվող տեսակետը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է համատեղ քննարկել դրանով ներկայացվող այլընտրանքային լուծումները:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
31 մայիսի 2019 թվական 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս