Գլխավոր դատախազությունը՝ Միհրան Պողոսյանի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ իրավապահները ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատագամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ տնային կալանք են սահմանել։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Միհրան Պողոսյանին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան:

«Նկատի ունենալով բազմաթիվ լրագրողների կողմից ներկայացված բանավոր հարցադրումները՝ տեղեկացնում եմ, որ Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան:

Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=381455395822644&id=100018745601811

Տեսանյութեր

Լրահոս