Բաժիններ՝

«Նազենի Ղարիբյանը մինիստրությունում ի՞նչ է անում, նա մինչև ամեն ինչ իմանա, ես արդեն չեմ լինի՝ մեռած կլինեմ». Նիկոլայ Ծատուրյան

ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի Օպերային թատրոնի Կառավարման խորհրդի նախագահ ընտրվելուն՝ հետաքրքրվեց՝ չե՞ն ուզում նրան «դիրեկտոր» նշանակեն։

Ինչին ի պատասխան՝ Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը նկատեց՝ Նազենի Ղարիբյանը երևի կուզի։

«Դե, ինքը շատ բան է ուզում։ Այս թատրոնում անընդհատ խմորումներ են, չեն հանգստանում, որ թատրոնն իր անձնակազմին հավաքի, հանգիստ աշխատեն, և սա ոչ միայն Օպերային թատրոնում է, այլև տարբեր տեղերում։ Ինչ վերաբերում է Նազենի Ղարիբյանին՝ նա մինիստրությունում ի՞նչ է անում»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը։

Նա նշեց, որ վերջերս Ֆեյսբուքում ծավալուն հոդված էր գրել Նազենի Ղարիբյանի գործունեության մասին, որն այդքան էլ չի հասկանում։

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց, որ, երբ Ն. Ղարիբյանը Համազգային թատրոնի հարցն էր լուծում, ասում էր, որ այն պետք է միացվի Թատերական ինստիտուտին, քանի որ չգիտեր, որ թատրոնի համար նոր շենք է կառուցվում։

«Մինչև Նազենի Ղարիբյանն ամեն ինչ իմանա, ես արդեն չեմ լինի՝ մեռած կլինեմ»,- շեշտեց Ն. Ծատուրյանը և Օպերային թատրոնին կոչ արեց պայքարել և մինչև վերջ գնալ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս