Բաժիններ՝

«Ներառական կրթությունը թանկ կրթություն է». փորձագետ

ԿԳՆ որոշման համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Այդ նպատակով ներկայումս մայրաքաղաքում գործող 11 հատուկ դպրոցները վերակազմակերպվելու են ռեսուրս-կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների:

168.amը ծրագրի մասին փորձագիտական գնահատական խնդրեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից։ Վերջինս ընդգծեց, որ ներառական կրթությունը շատ թանկ կրթություն է՝ հաշվի առնելով դպրոցների տեխնիկական վերազինման անհրաժեշտությունն ու ուսուցչական անձնակազմին ուղղված մասնագիտական լուրջ աջակցությունը։

«Սա բավական բարդ ծրագիր է, որովհտև այստեղ կա երկու խումբ, որ լուրջ առարկություններ ունեն ծրագրի առնչությամբ. ծնողները, որոնք համարում են՝ իրենց երեխայի դասարանում չպիտի սովորի ներառական կրթության կարիք ունեցող երեխա, և ուսուցիչները, որոնց գործը բարդանում է, և որոնց անհրաժեշտ է լուրջ մասնագիտական աջակցություն»,- հավելեց Խաչատրյանը։

Ի դեպ, փորձագետը տեղեկացրեց, որ ծրագրի ներդրման համար  միջազգային աջակցությամբ մի քանի դպրոցների առաջնային խնդիրներ կլուծվեն՝ կկառուցվեն թեքահարթակներ ու կտեղադրվեն վերելակներ։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031