Բաժիններ՝

Մահացել է Human Rights Watch կազմակերպության հիմնադիրը

Միացյալ Նահանգներում 96 տարեկանում մահացել է Human Rights Watch կազմակերպության հիմնադիր Ռոբերտ Բերնշտեյնը: Այս մասին News York Times-ին հայտնել է նրա որդին՝ Պիտերը:

Նա տեղեկացրել է, որ հայրը մահացել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ռոբերտ Բերնշտեյնը 1966-1990 թթ ընթացքում զբաղեցրել է Random House հրատարակչատան ղեկավարի պաշտոնը: 1978 թվականից նա հիմնել է մի քանի իրավապաշտպան կազմակերպություն, որոնք 1988 թվականից միավորվել են Human Rights Watch-ի կազմում: Բերնշտեյնը կազմակերպության ղեկավարի պաշտոնը թողել է 1998 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031