
Սլուցկին 3 բառով նկարագրել է Աբրամովիչին

«Վիտեսի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին երեք բառով նկարագրել է ռուս գործարար և Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչին:
«Աբրամովիչը՝ երեք բառերով. մարդ, ով կարողանում է լսել»,- ասել է Սլուցկին հարցազրույցի ընթացքում, որը հրապարակվել է YouTube-ի «Макарена» ալիքում:
Հիշեցնենք, որ Սլուցկին դարձել է «Վիտեսի» գլխավոր մարզիչը 2018 թվականին: Ավելի վաղ նա աշխատել է «Հալ Սիթիում», ԲԿՄԱ-ում, «Կռիլյա Սովետովում», ինչպես նաև 2015-16թթ. գլխավորել է Ռուսաստանի ազգային հավաքականը:
Աբրամովիչը 2003 թվականից հանդիսանում է «Չելսիի» սեփականատերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը