Բաժիններ՝

«Ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել վարչապետի գործողություններին մեկնաբանություն տալ». Վալերիյ Օսիպյան

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դեմ չէ, որ ոստիկանության համակարգը ևս ենթարկվի վեթինգի։ «Խնդիր չկա, թող իրականացնեն։ Մենք միշտ պատրաստ ենք»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վ. Օսիպյանը։

Լրագրողները ոստիկանապետին հիշեցրին օրերս ճեպազրույցում արված նրա այն հայտարարությունը, թե վարչապետի կոչին հաջորդած դատարանների արգելափակման ակցիան ինքնաբուխ էր՝ նկատելով, որ այն լայնորեն քննադատվեց։ Ի պատասխան՝ Օսիպյանն արձագանքեց.

«Ո՞ւմ կողմից քննադատվեց։ Դա շտապ հավաք էր, որտե՞ղ էր գրված, որ շտապ հավաք չէր։ Ստեղծված իրադարձության շուրջ շտապ հավաք էր։ Շտապ հավաքը մնում է շտապ հավաք»։ Լրագրողի դիտարկմանը, թե այդ ակցիան համարվում է կառավարության կողմից ճնշում դատական իշխանության նկատմամբ, ոստիկանապետն արձագանքեց.

«Ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել վարչապետի գործողություններին մեկնաբանություն տալ»։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս