«Եթե «Տոտենհեմը» հաղթի Չեմպիոնների լիգայում, ես կարտասվեմ մի ամբողջ շաբաթ». Պոչետինո
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ հաճախ է լաց լինում:
«Իմ մայրն ինձ անվանում է լացկան և ասում է, որ ես լաց եմ լինում, երբ երջանիկ եմ, որ արտասվում եմ, երբ տխուր եմ: Նա ասում է, որ ժամանակն է, որ ես դադարեմ լաց լինել:
Երբեմն լինում է, որ ես մարզաբազայից տուն եմ գնում և 20 րոպե տևող ճանապարհին լսում եմ մի երգ, որն ինձ հիշեցնում է կյանքի որևէ դրվագի մասին:
Ես սկսում եմ արտասվել, և երբ վերադառնում եմ տուն, կինս հարցնում է, թե ինչ է պատահել: Ես պատմում եմ, որ լսել եմ երգը, որն ինձ հիշեցրել է 30 տարի աաջ Արգենտինայում կատարված ինչ-որ բան: Կինս ասում է, որ ես խելագար եմ:
Այո, ես արտասվում եմ նաև ֆիլմեր դիտելիս:
Եթե «Տոտենհեմը» հաղթի Չեմպիոնների լիգայում, ես կարտասվեմ մի ամբողջ շաբաթ:
Կիսաեզրափակչից հետո խառնվել էին 2 տարբեր զգացմունքներ: Չեմպիոնների լիգայի եզրափակչում լինելն ակումբի պատության մի մեծ գլխի ավարտն է:
Բայց, միևնույն ժամանակ, երբ դուրս ես գալիս եզրափակիչ, ասում ես, որ ուզում ես մասնակից լինել նաև ակումբի պատմության նոր գլխի գրմանը: Երկու զգացմունքները խառնվում են»,- ասել է Պոչետինոն:
Սիրարփի Աղաբաբյան