Բաժիններ՝

«Մեսսին ինձ անվանել է էշ: Նա իրավունք է ձեռք բերել ասել՝ ինչ է ուզում». Ջեյմս Միլներ

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները խոսել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կայացած դրվագի մասին: Խաղի ընթացքում Միլները կոպիտ խաղաց Մեսսիի դեմ:

«Նա դժգոհեց: Առաջին խաղակեսի վերջում, երբ մենք գնում էինք հանդերձարան, նա շատ բաներ էր ասում իսպաներենով:

Նա ինձ անվանեց «Burro»: Սա թարգմանվում է որպես էշ, բայց ես կարծում եմ, որ իսպաներենում այս բառն ընդհանուր տերմին է նրանց համար, ովքեր կոպիտ են խաղում դաշտում:

Ես հարցրի նրան, թե արդյո՞ք ամեն ինչ լավ է, բայց ես նրան չէի հետաքրքրում: Ես չեմ կարծում, որ նա գիտեր, որ ես հասկանում եմ իր խոսքերն իսպաներենով:

Սակայն, ես միայն հիանում եմ Մեսսիով: Նա իրավունք է ձեռք բերել ասել՝ ինչ է ուզում»,- ասել է Միլները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս