Հիպերտոնիան կանխարգելելու համար 5 մթերքներ, որոնք արժե ներառել սննդակարգում

Հայտնի է, որ դեղահաբեր ընդունելն արյան զարկերակային ճնշումն իջեցնելու միակ մեթոդն է։ Բայց չարժե վախենալ, որ կանխարգելումը միշտ էլ բուժելուց հեշտ է։ Հիպերտոնիկ հիվանդության դեպքում ձեզ կարող են օգնել ամենասովորական մթերքները։ Դրանք ընդգրկեք ձեր սննդակարգում հնարավորինս շուտ։

Այս մասին գրում է fabiosa.ru կայքը։

Գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք անընդհատ օգտագործելու դեպքում նվազեցնում են հիպերտոնիկ հիվանդության ռիսկը։

Մեղր

Կարդացեք նաև

Այս քաղցր մթերքը գերազանց լայնացնում է անոթները։ Ցանկալի արդյունքի հասնելու համար բավական է սոված փորին օգտագործել 2 թեյի գդալ մեղր՝ վրայից մեկ բաժակ տաք ջուր խմելով։

Ձմերուկի սերմեր

Այս մթերքի մեջ պարունակվում է անոթները լայնացնող կուկուրբոցիտրին նյութը։ Հիպերտոնիկ հիվանդության կանխարգելման համար պետք է օգտագործել մանրացրած ձմերուկի սերմեր օրական երկու անգամ, մեկական թեյի գդալ։

Կիտրոն

Ցիտրուսային հյութն օգնում է ամրապնդել անոթների էլաստիկությունը։ Դրա համար էլ բժիշկները հիպերտոնիկներին խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով կիտրոն օգտագործել։

Բանան

Օրական ընդամենը երկու հատ այս արևադարձային մրգից ուտելն ունակ է նվազեցնել զարկերակային ճնշումը՝ շնորհիվ կալիումի, մագնեզիումի, կալցիումի, ֆոլաթթվի ու D վիտամինի պարունակության։

Նեխուր

Այս բույսի բոլոր հատվածներն օգտակար են հիպերտոնիկների համար։ Նեխուրը թուլացնում է սրտամկանը ու բարելավում է դեպի օրգաններ։ Բացի դրանից, նրա արմատապտուղներում ու տերևների մեջ պարունակվում են արժեքավոր բիոակտիվ նյութեր՝ ամինաթթուներ, եթերայուղեր, վիտամիններ և միկրոէլեմենտներ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս